Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով, ս․ թ․ սեպտեմբերին Գյումրիում կբացվի Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Թանգարանի ցուցադրությունը ներկայացնելու է հայկական դրոշների, զինանշանների, եկեղեցական ու աշխարհիկ խորհրդանշանների պատմությունն ու ծագումնաբանությունը՝ համալրված բացառիկ ցուցանմուշներով։
Թանգարանի բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Այս տարվա վեց ամիսների ընթացքում Գյումրիում կազմակերվեց երկու նոր թանգարան և մեկ պատմական ակումբ։
Արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ են․․․»,-գրել է Դեմոյանը։