ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:
Պատմամշակութային և պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի գների սահմանումից հետո գների բարձրացման հետևանքները մեղմելու համար լրացուցիչ արտոնություններ են սահմանվել մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝
ՀՀ քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1500 ՀՀ դրամ
ՀՀ-ի և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերենով՝ 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքն ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներն օգոստոսի 12-ից կլինեն՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1300 ՀՀ դրամ
ՀՀ և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան մուտքի տոմսի գներ սակագներն օգոստոսի 12-ից կլինեն՝
ՀՀքաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ ՝ 1000 ՀՀ դրամ
ՀՀ և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով ՝ 1500 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝ 2500 ՀՀ դրամ: