Հայ մեծանուն վարպետներին պետք է հիշել պարբերաբար: Նրանք ոգեշնչման աղբյուր են, նրանցից շատ բան ունենք սովորելու:
Անվանի արվեստագետներից այսօր ներկայացնելու ենք նկարիչ Գրիգոր Ծատուրյանի կյանքն ու ստեղծագործական կենսագրությունը:
Նա ծնվել է 1925 թվականի հունիսի 23-ին ԼՂՀ Կրկժան գյուղում: Ուսումը ստացել է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտելուն պես վերադարձել է հայրենիք: Աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես թատերական նկարիչ: Թատրոնում աշխատելու տարիներին ձևավորել է Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (1955), Մուրացանի «Ռուզան» (1962), Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»(1971), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (1973) և այլ ներկայացումներ:
Գրիգոր Ծատուրյանը խորհրդային տարիներին թատրոնից զատ Բաքվում (1963 թ.) և Ստեփանակերտում (1964 թ.) հանդես է եկել նաև անհատական ցուցահանդեսներով:
1979 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման:
Վախճանվել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ին 74 տարեկանում: