Հրաչյա Ներսիսյանը 1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին
Այսօր կխոսենք մեծանուն արտիստ՝ Հրաչյա Ներսիսյանի , նրա աշխատությունների , կերտած դերերի և ֆիլմերի մասին։
Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականին, Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։Հրաչյան սովորել է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտել դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։
Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։
Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։
Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։
1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին։
Հրաչյա Ներսիսյանը թե թատրոնում, և թե կինոյում կերտել է բազում դերեր, ինչպիսիք են․ «Համլետ»՝ Համլետի դերում, «Օթելլո»՝ Օթելլոյի դերում, «Նամուս» ֆիլմում Ռուստամի դերը «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում՝ Ղամբարյանի, «Տժվժիկ»-ում՝ Ներսես աղբարի և բազմաթիվ այլ դերեր։