Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Թատրոնի անձնակազմը խորին ցավակցություններն է հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։
Armenia Today -ը նույնպես ցավակցում է հայ արտիստի ընտանիքի անդամներին և հարազատներին ։
Ռուդոլֆ Ղևոնդյանը ծվել է1952թ-ի մարտի 6-ին։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են եղել` «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։
Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, այդ թվում՝ «Նահապետ» (1977 թվական), «Արյուն» (1990 թվական), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թվական), «Ընկեր Փանջունի» (1993 թվական), «Հարսնացուն Ջերմուկից» (1997 թվական), «Լռության սիմֆոնիա» (2001 թվական), «Չգրված օրենք» (2006 թվական), «Սիրո աստղ» (2009 թվական) և այլն։
2004 թվականին տեղափոխվել էր Բելգիա։