Բրիտանական մոմե արձանների Մադամ Տյուսոյի թանգարանից հեռացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե քանդակը։ Այս մասին հայտնում է The Sunday Times պարբերականը։
150 000 ֆունտ ստերլինգ արժեցող մոմե քանդակի ճակատագիրը որոշվել էր հանրային քվեարկության արդյունքում. մեծամասնությունը կողմ էր արտահայտվել արձանը հեռացնելու որոշմանը:
Թերեզա Մեյի մոմե քանդակը կպահպանվի պահեստում, որտեղ պահվում են 1855 թ․ Բրիտանիան ղեկավարած երկրի բոլոր վարչապետների քանդակները։
Թանգարանը ստեղծում է Մեծ Բրիտանիայի ղեկավարների մոմե քանդակները 1855 թ․ ի վեր: Սակայն այստեղ դեռևս չկան Նևիլ Չեմբերլենի, Ալեքսանդր Դուգլաս Հյումի և Գորդոն Բրաունի քանդակները։