Այս գիշեր Ատլանտայում Քանյե Ուեսթը ներկայացրել է իր նոր ալբոմի ՝ Donda- ի երրորդ տարբերակը. գրում է Vogue-ը:
Ռեփերը Mercedes- Benz մարզադաշտի բեմահարթակում «կառուցել է» Չիկագոյի այն տան ճշգրիտ պատճենը, որտեղ մեծացել է, ապա բեմ է հրավիրել Մերիլին Մենսոնին և ռեփեր DaBaby- ին. իսկ վերջում բեմում իսկական կրակ է բռնկվել, թեև արագ մարվել է:
Սակայն նշվում է, որ շոուի եզրափակիչ մասն առավել դիտարժան էր, քան այրվող Քանյեն:
Երբ կրակը մարել է, Քիմ Քարդաշյանը բեմ է բարձրացել Balenciaga Couture Couture 2021 աշուն-ձմեռ հավաքածուի հարսանյաց զգեստով, բռնել Քանյեի ձեռքը և անհետացել հետնաբեմում:
Բացատրել, թե ինչու էին զույգի երկրպագուները հուզված, ավելորդ կլինի, չէ՞ որ բոլորը գիտեն, որ ընդամենը ամիսներ առաջ Քիմն ու Քանյեն պաշտոնապես ամուսնալուծվել են:
Տեսանյութն՝ այստեղ: