Այսօր, հունիսի 22-ին մահացել է լրագրող Կարինե Աշուղյանը։
Լրագրող, բանաստեղծ և թարգմանիչ Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թ. մարտի 20-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում։
Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008 թթ.), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Կարինե Աշուղյանը գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ում ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն։ Նրա գրչին են պատկանում «Բանաստեղծություններ» (1995թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: