Կիմոնոյի պատմությունից հետո Քիմ Քարդաշյանը կիկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. Նա շահել է Missguided USA ընկերության դեմ դատը:
Քիմ Քարդաշյանը ընկերությունից 5 միլիոն դոլար է պահանջել իր անվանման և լուսանկարների անօրինական օգտագործման համար: Դատարանը որոշել է, որ ընկերությունը Քարդաշյանին պետք է վճարի 2,7 միլիոն դոլար․ փոխանցում է Lenta.ru-ն։
Ամերիկյան ընկերությունն իր հագուստի վաճառքը խթանելու համար մի քանի անգամ սոցցանցերում օգտագործել է Քարդաշյանի կերպարը՝ հետևորդների մոտ ստեղծելով այն տպավորությունը, թե Քարդաշյանը ընկերության դեմքն է:
Անցյալ տարի Hypebae պարբերականը հաշվել է Ք. Քարդաշյանի եկամուտները և պարզել, որ նրա կոսմետիկ պարագաների սեփական KKW Beauty բրենդը նրան 100 միլիոն եկամուտ է բերել, իսկ բջջային Kim Kardashian: Hollywood հավելվածը՝ 45 միլիոն դոլար:
Դրանից բացի՝ «Քարդաշյան» ընտանիքն իր հեռուստաշոուից վաստակել է 20 միլիոն դոլար: