Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը վկայությունն է այն բանի, որ կյանքի և մահու պայքարում՝ Սարդարապատի ճակատամարտում, հայ ժողովուրդը հաղթեց:
Հիմնադրվել է 1968 թ-ին Սարդարապատի հուշահամալիրում` ՀՀ Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք:Հուշահամալիրի ճարտարապետն է Ռաֆայել Իսրաելյանը, քանդակագործներն են Արա Հարությունյանը, Սամվել Մանասյանը, Արշամ Շահինյանը:
Թանգարանում պահվում են 70 հազար նմուշներ՝ 5 թեմատիկ բաժիններում:
Առաջին բաժնում ներկայացված են հնագույն և միջնադարյան արվեստի նմուշներ, արհեստներ, կրոնապաշտամունքային առարկաներ, մյուս բաժիններում ներկայացված են ազգագրական՝ աշխատանքի գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ ու կարպետ, կահույք, ժանյակ ու ասեղնագործություն, ազգային տարազ ու զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ,լուսանկարներ, նկարներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստ,այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին առնչվող նմուշներ:
Այս թանգարանը շատ յուրահատուկ դեր ունի հայոց էթնիկ մշակույթի պահպանման ու տարածման գործում: 2005 թվականից թանգարանը հրատարակում է«Նոր ազգագրական հանդեսը»:
Հասցե՝ Հայաստան, Արմավիրի մարզ, Արաքս գյուղ
Հեռախոս՝ +374 237 69891
Կայք՝ https://www.facebook.com/Sardarapat/
Թանգարանը բաց է՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ,կիրակի.Ժամը՝ 9:30 -17:45:
Հանգստյան օրը՝ երկուշաբթի: