XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:
Թանգարանում ցուցադրվում են 20-րդ դարի հայ մեծանուն նկարչի ստեղծագործությունները:
Տուն-թանգարանն առանձնահատուկ է այստեղ հանգրվանած նկարչի այն աշխատանքներով որոնք իր տանն էին՝ իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը եղել են նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները։
Տուն-թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները։
Թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով մշտական ցուցադրության են ներկայացված նկարչի 300-ից ավելի ստեղծագործությունները:
Այցելուները հնարավորություն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայր՝ Վարպետի արվեստանոցը: Հասցե՝ Սարյան փողոց 3
Հեռ.՝ +374 10 58 17 62, +374 10 52 16 07, +374 10 58 05 68 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/Sarianmuseum/
Աշխատանքային օրեր՝ ամեն օր բացի հինգշաբթի օրվանից .հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատում է առանց հանգստյան օրերի Աշխատանքային ժամեր՝ 11:00-18:00,
Մուտքի տոմս՝ 1000 դրամ (մեծահասակներ), 300 դրամ (աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ), մուտքն ազատ է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը