1949 թվականին բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առիթով Երևանում բացվեց Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը:
Սա կենսագրական թանգարանն է, որի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։
Ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն ավելի քան 45 լեզուներով այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակությունները:
Թանգարանի 1-ին հարկի 4 սրահներում ներկայացված է բանաստեղծի կյանքը՝ ծննդից մինչև մահ, իսկ 2-րդ հարկում ժամանակին եղած կահավորանքով նույնությամբ վերարտադրված և ներկայացված է Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով: Նույն հարկի առանձին սրահում բանաստեղծի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանն է՝ մոտ 8.000 կտոր գրքով: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով: Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
Հասցե՝ Մոսկովյան փողոց 40
Հեռ.՝ +374 10 56 00 21, +374 10 51 60 21 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/Tumanyanmuseumofficial/
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ Աշխատանքային ժամեր՝ 10:30-16:30, կիրակի՝ 10:30-15:30
Մուտքի տոմս՝ 500 դրամ, 300 դրամ: