Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։
Հավաքածուն կազմում են մոտ 1.600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում՝ տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև՝ կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։
Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ: Թանգարանում ցուցադրվում են նաև չհրատարակված սցենարներ, լիբրետոներ և զանազան գեղարվեստական գործեր, որոնք մեծ արվեստագետը ստեղծել է բանտում գտնված տարիներին։ Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն։
Հասցե՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15, 16
Հեռ.՝ +374 10 53 84 73 Կայք՝ http://www.parajanovmuseum.am/hy/
Աշխատանքային օրեր՝ ամեն օր Աշխատանքային ժամեր՝10:30-17:00:
Մուտքի տոմս՝ 1000 դրամ, 300 դրամ (ուսանողներ, թոշակառուներ), 200 դրամ (դպրոցականներ):