Կարլ Ալենը միջին վիճակագրական մի մենեջեր է,ում սիրած բառը «ոչ»ն է:Նա միշտ և բոլորին ասում է «ոչ»:
Հիմա նա ընկել է խորը դեպրեսիայի մեջ: Իհարկե, դրանից ձերբազատվելն այդքան էլ հեշտ գործ չէ և պետք է ճիշտ ուղղությամբ շարժվել՝ բուժումը գտնելու համար: Հերոսը, որպեսզի կարողանա հաղթահարել դա, որոշում է ամեն ինչի ասել «այո» և համաձայնել ամեն նոր առաջարկի: Տարօրինակ է հնչում, բայց այդպես նրա կյանքը վերածվում է զարմանալի մի արկածաշարի, որի մեջ հայտնվելը մեզ նույնպես չէր խանգարի: