Գիրք ընթերցելու համար, տարվա յուրաքանչյուր եղանակ հարմար է: Բայց պետք է խոստովանել, որ ամառային հանգստյան օրերը գեղարվեստական ծարավը հագեցնելու համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:
Այսպես, Armenia Today-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Պուլիտցերյան մրցանակակիրներ գրքեր, որոնք խորհուրդ է տրվում ընթերցել։
Փիթեր Բալաքյան «Օզոնի հանդես»
Պուլիտցերյան մրցանակ 2016թ.
Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Վերջինիս բանաստեղծությունների ժողովածուի մեջ կարելի է հանդիպել հեռուստատեսային մի աշխատակազմի կողմից Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին պատմող տողեր:
Նշենք, որ Փիթեր Բալաքյանը իր ստեղծագործություններում մշտապես անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային՝ գեղարվեստորեն ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր: