Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 197 միջնակարգ դպրոցի բակում կնոջ դի հայտնաբերելու փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Սուսաննա Մելքոնյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Աղբյուրի տեղեկոթյուններով՝ մահացածը աշխատում էր նշված դպրոցում, որպես դռնապահ: