Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, տեղեկացնում է Shamshyan.com։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բնակարանում ապրում են ամուսիններ, որոնք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։