Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի ավելի քան 100 ուղևորներ և անձնակազմը տարհանվել են օդանավում ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին կիրակի լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Դաղմարի սահմանապահ պահպանության տեղական բաժանմունքի մամուլի քարտուղար Բելեց-Յանասը։
Ինչպես նշվում է, ինքնաթիռը Ստամբուլից է ժամանել Վարշավա։
«Ինքնաթիռի ստուգման միջոցառումները դեռ շարունակվում են», – նշել է Բելեց-Յանասը ՝ ընդգծելով, որ առայժմ ոչ մի կասկածելի առարկա չի հայտնաբերվել: