Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, երկաթե սյանն ու առաջ ընթանալով՝ բախվել բազալտե հենապատին և կոտրել այն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մեքենան կողաշրջված վիճակում հայտնվել է թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորներիի ինքնությունը։