Փարիզից արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հրշեջ ծառայությանը:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեն Պատյու կոմունայի մոտ գտնվող դաշտում։
Գործակալության աղբյուրի տեղեկություններով ՝ օդանավը մարզական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները պարզվում են։