Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 07։30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, որը 55-ից 60 տարեկան տղամարդ է։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: