Զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ Երևանի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մի կնոջ տեղափոխել են հիվանդանոց։
Armenia Today-ն այս մասին տեղեկությունը ճշտելու համար զանգահարեց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանին, որը մեզ հաղորդեց, որ պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին իսկապես տեղի է ունեցել ավտովթար:
Նրա խոսքով՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Բարեբախտաբար, զոհեր չկան, տուժած երկու անձանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։