Կազանում անհայտ անձինք կրակ են բացել Ջաուդաթ Ֆայզի փողոցի թիվ 175 վարժարանում։ Հարձակումը ենթադրաբար կազմակերպել է երկու մարդ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանցից մեկը դեռահաս է, որը ձերբակալվել է։ TACC-ին արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ դպրոցում պայթյուն է լսվել, զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ ութ երեխա և ուսուցիչ:
Տուժել է 32 մարդ, նրանցից շատերը հոսպիտալացվել են։ Աղբյուրը հայտնում է, որ դպրոցի վրա հարձակվածներից մեկը, հնարավոր է, մի քանի պատանդ է պահել։ Երեխաներին տարհանում են շենքից։ 112-ը Telegram-յան ալիքը գրում է, որ կրակողները երկուսն են եղել:
Նրանցից մեկը, ինչպես պնդում են, այժմ պատանդներ է պահում երրորդ հարկում։ Mash Telegram-ը գրում է, որ ձերբակալվել է 19-ամյա Իլնազ Գալյավիևը: Ձերբակալության ժամանակ նա հայտարարել է, որ իր գրանցման հասցեում ռումբ է տեղադրված, գրել է հեռուստաալիքը: Մարզային առողջապահության նախարարությունը շտապ օգնության ավելի քան 20 բրիգադ է ուղարկել դեպքի վայր: Դատախազությունն սկսել է հրաձգության մասին տեղեկատվության ստուգումը։ Դեպքի վայր է մեկնել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։