Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 14:25-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական լուրջ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը և պարզել , որ վարորդը Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Արտեմ Փատյանն է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ անձը նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, վարելով «MTZ 82» տրակտորը, Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ գլորվել է ձորը, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: