Բերման է ենթարկվել Տյումենի բանկում պատանդներ վերցրած քաղաքացին: Վարկային հաստատությունը նշել է՝ զոհեր և վիրավորներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը, սպառնալով ինչ-որ «վտանգավոր առարկայով» և պահելով երկու հոգու, փող է պահանջում:
Դեպքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի առաջին հարկում գտնվող գրասենյակում: Բնակիչները տարհանվել են, շենքը շրջափակվել է: