Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի այգու մոտակայքում այրվում են ծառեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն ընկել է ավտոմեքենայի վրա․ հրդեհի նշաններ չկան։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրայից։