Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Ford Fiesta» և «ЗИЛ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ «ЗИЛ»-ը աղբ տեղափոխելիս է եղել և բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։