Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պարտվեց առցանց անցկացվող արագ շախմատի Opera Euro Rapid խոշոր մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին մրցամարտում:
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ անցկացրած չորս պարտիաներից երեքն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ մեկում հաղթեց մրցակիցը:
Այսօր տեղի կունենան պատասխան չորս պարտիաները:
Ըստ մրցակարգի՝ Լևոն Արոնյանը պետք է անպայման հաղթանակ տոնի, որպեսզի իրավունք ստանա թայ-բրեյքում պայքարելու կիսաեզրափակիչ ուղեգրի համար, հակառակ դեպքում, նա դուրս կմնա մրցաշարից: