Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պայմանագիր կստորագրի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Մերձբալթյան երկրի չեմպիոնը մոտ օրերս պաշտոնապես կհայտարարի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին:
Նշենք, որ «Ռիգան» այս օրերին հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: