Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից վիրավոր զինվորների հետ։
Մարզիկn իր ինստագրամում զինվորների հետ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով «Մեր հերոսների հետ»։
«Զինվորների հետ հանդիպումը տեղի է ունեցել Ծաղկաձորի մարզաբազայում։ Մեր հերոսները մի քանի օր կանցկացնեն բազայում։ Բոլորը պատերազմի մասնակիցներ են»,-NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ըմբիշը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը: