Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում : Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն «Փարիզ – 2024» ամառային մարզահանդեսի ուղեգրեր: