Champions Chess Tour-ի շրջանակներում շարունակվում է New In Chess Classic օնլայն մրցաշարը: Լևոն Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Հիշեցնենք, որ առաջին խաղային օրը ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ օրը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոնը և հաղթեց 3-1 հաշվով:
Արոնյանը 3-րդ տեղի համար կպայքարի ադրբեջանցի Մամեդյարովի հետ: