«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ իտալական «Ռոմայից», հաղորդում է Calciomercato.com-ը:
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Նրա գործող պայմանագրում այն երկարաձգելու տարբերակը նշված է, եթե խաղացողը խաղադաշտ է դուրս գալիս մրցաշրջանի 25 խաղում:
Բայց Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դադար վերցրեցին, քանի որ ցանկանում են «Ռոմայի» ղեկավարությունից ստանալ հետագա զարգացման հստակ ծրագիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
2019-ին Մխիթարյանը վարձավճարով «Արսենալից» տեղափոխվեց «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց իտալական ակումբի հետ: 2007 թվականից ի վեր կիսապաշտպանը հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է «Чемпионат ком»-ը: