Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին, հաղորդում է Championat.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարզչի և ֆուտբոլիստի հարաբերությունները փչացել են հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Մելիքյանը կոպիտ հայհոյել է ֆուտբոլիստին։ «Փյունիկը» որոշել է խզել պայմանագիրը Կոբյալկոյի հետ։ Երբ հարձակվողը եկել է հրաժեշտ տալու թիմին, մարզիչը պահանջել է ներողություն խնդրել իր խոսքերի համար։ Մերժում ստանալով՝ Անտոնը ապտակ է տվել Եղիշեին և մեկնել օդանավակայան։
Արդեն օդանավակայանում ռուս ֆուտբոլիստին բռնել են Մելիքյանն ու «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը, ովքեր ծեծել են Կոբյալկոյին։ Նշվում է, որ հարձակվողը հրաժարվել է ցուցմունք տալ իրավապահ մարմիններին և մեկնել է Ռուսաստան:
Կոբյալկոն «Փյունիկ» էր տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման և աչքի չի ընկել գոլերով։