«Ռոման» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր է առաջարկել: Հռոմեական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։ Ֆուտբոլային լրագրող Նիկոլո Սկիրան իր Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ Մխիթարյանը առաջարկին պատասխանելու համար 48 ժամ ունի:
Ավելի վաղ ևս տեղեկություն էր շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկայում պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ ու դրա մասին հայտնի հռոմեական ակումբի ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է IlRomanista-ն:
Մխիթարյանի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այսօր՝ հունիսի 30-ին:
Համաձայն պայմանագրի՝ Մխիթարյանը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է «Ռոմային» տեղեկացնի՝ օգտվո՞ւմ է պայմանագրի ժամկետն ավտոմատ երկարաձգելու կետից, թե՞ հեռանում է թիմից:
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը մինչև մայիսի 28-ը ակումբից հեռանալու մասին խոսք չի ասել թիմի ղեկավարությանը: Նույն աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանին ոչ թե առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ըստ գործող պայմանագրով սահմանված կետի՝ մեկ տարով, այլ առաջարկվել է երկու տարվա պայմանագիր, որի տակ Հենրիխը պատրաստ է եղել ստորագրել հենց առաջարկման պահին: