Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է Շվեդիայի դեմ հանդիպման մասին, անդրադարձել նաև Խորվաթիայի հետ ընկերական խաղին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ պարվեց Շվեդիայի հավաքականին: Ավելի վաղ Խորվաթիայի հետ խաղը ոչ-ոքի էր ավարտվել:
«Ցանկացած հանդիպման մեջ կան և՛ դրական, և՛ բացասական պահեր: Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը»,-ՀՖՖ լրատվական ծառայության հետ զրույցում ասել է Կապառոսը:
Նա նշել է, որ մեր կիսապաշտպանության գիծը հագեցած էր լիովին նոր ֆուտբոլիստներով:
«Առաջին անգամ էր, որ այս խաղացողները հանդես էին գալիս կիսապաշտպանությունում: Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը հատկապես առաջին կեսում: Պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտ իրավիճակների պարագայում: Մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ իսկ պատճառով պետք է աշխատենք այս ուղղությամբ և հասկանանք, թե ինչպես է պետք հսկել հակառակորդներին: Դրականն այն է, որ նոր տղաների տեսանք ու ստուգեցինք: Այժմ ավելի շատ տեղեկություն ունենք: Ամեն ինչ բացահայտվում է հենց խաղում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում»,-ասաց նա:
Մանրամասները՝ ՀՖՖ տեսանյութում.