Դանիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որին հիվանդանոց են տեղափոխել Ֆինլանդիայի դեմ Եվրո-2020-ի խաղում, պատմել է, որ որոշ հետազոտություններ պետք է անցնի։
«Հիմա ես երկրպագելու եմ Դանիայի հավաքականի տղաներին։ Ես ցանկանում եմ նրանց հետ ամբողջ կյանքում խաղալ»,-ասաց նա։
Դիմելով իր երկրպագուներին՝ նա հավելել է․ «Շնորհակալ եմ ձեր հրաշալի հաղորդագրությունների համար, որոնք ստացել եմ ամբողջ աշխարհում։ Դա մեծ նշանակությունի ունի թե՛ իմ, թե՛ մեր ընտանիքի համար»։
Էրիքսենն այս գրառումն արել է հիվանդանոցից, որին կից նա սելֆի է հրապարակել։ Նա այդպես իր շնորհակալությունն է հայտնել իրեն աջակցելու համար։
Ֆուտբոլիստը պատմել է, որ իրեն լավ է զգում եւ հաջողություն է մաղթել հավաքականին։
Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսոնը անսպասելի ընկել էր: Բժիշկները վերակենդանացնող միջոցառումներ էին իրականացրել, ավելի ուշ ֆուտբոլիստը տեղափոխվել էր հիվանդանոց: UEFA-ն հաղորդել է, որ նրա առողջական վիճակը կայուն է: Ըստ նախնական տեղեկությունների, Էրիկսենն ունեցել է սրտի կանգ: