Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում ընթացող Սիուդադ դե Սևիլիա միջազգային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 4 կետով բարելավել իր անհատական վարկանիշը։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ասոցիացիան:
Իսպանիայում ավարտվել է Սիուդադ դե Սևիլիա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 132 շախմատիստ: