Հուլիսի 17-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում մասնակցեցին 26 երկրների 203 ձյուդոիստներ:
Մեր հավաքականը ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ հանդես եկավ հետևյալ կազմով` Դավիթ Աղասյան, Արտակ Թորոսյան (երկուսն էլ 66 կգ քաշային կարգ), Անդրեաս Հարությունյան (73 կգ), Գոռ Կարապետյան (81 կգ):
Գոռ Կարապետյանը պարտվեց միայն ապագա չեմպիոն, սերբ Միլյան Ռադուլջին, իսկ մնացած 5 մարտերում հաղթեց և գրավեց մրցանակային 3-րդ տեղն ու դարձավ բրոնզե մեդալակիր:
Անդրեաս Հարությունյանն իր քաշային կարգում հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց իտալացի Ալեսանդրո Սորելիին: Հետո նա սփոփիչ մարտում հաղթեց թուրք Էրման Գուրգենին, սակայն փոքր եզրափակիչի համար վերջին մրցամարտում զիջեց ֆրանսիացի Անտուան Ռուպին և բավարարվեց 7-րդ տեղով: Դավիթ Աղասյանը և Արտակ Թորոսյանն անհաջող հանդես եկան և ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: