ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կհանդիպի մոլդովական «Շերիֆի» հետ: Վիճակահանությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կենտրոնակայանում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Այս զույգի հաղթողը պետք է հանդիպի «Կայրաթ» (Ղազախստան) – «Կռվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երեք հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 3-ին կամ 4-ին և օգոստոսի 10-ին: