Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարում առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Մրցաշարի երկրորդ օրը հայկական շախմատի առաջատարը հաղթել է երկու պարտիայում և կրել մեկ պարտություն:
Նախօրեին Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթել էր Մամեդյարովին: Մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանն ուժերը կչափի Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լյեմի հետ։ Մրցաշարն անցկացվում է արագ շախմատի կանոններով։