Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, հաստատել է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Պարի Սեն Ժերմենում»:
Լրագրող Մարիա Գարրիդոն Twitter-ի իր էջում հայտնել է, որ Խորխեն ժամանել է Բարսելոնայի օդանավակայան։ Հարցին, թե արդյոք Լեոն օգոստոսի 10-ին պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ, նա դրական պատասխան է տվել։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով championat.com-ում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարել էր, որ չի երկարաձգի Մեսիի հետ պայմանագիրը՝ կապված իսպանական լիգայի կանոնակարգում ամրագրված ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների հետ:
Մեսին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է եկել 2003 թվականից։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվել է հունիսի վերջին։ Անցած մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը 35 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում, խփել է 30 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում: