Վրաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամը, որը ժամանել էր Տոկիո պարաօլիմպիական խաղերին մասնակցելու համար, ծեծել է Ճապոնիայի մայրաքաղաքի հյուրանոցի անվտանգության աշխատակցին: Հաղորդում է The Japan Times-ը:
Մարզիկի անունը չի բացահայտվում: Նա կարանտինում էր գտնվում հյուրանոցում, քանի որ ազգային հավաքականի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:
Ըստ հրապարակման աղբյուրի՝ պարաօլիմպիկ մարզիկի և անվտանգության աշխատակցի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս ալկոհոլ օգտագործող վրացի մարզիկներին խնդրել է աղմուկ չբարձրացնել: Ձյուդոիստը հարձակվել է 60-ամյա տղամարդու վրա և պատճառել կողի կոտրվածք: Միջադեպի պատճառով նա չի կարողանա մասնակցել խաղերին և կուղարկվի տուն:
Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: