Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր է կնքել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս ամիսը:
Բենզեման «Ռեալ»-ում հանդես է գալիս 2009 թվականից։ Մադրիդյան ակումբի կազմում նա երեք անգամ դարձել Է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը, չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ -ի սուպերգավաթակիր և չորս անգամ նվաճել Աշխարհի ակումբային առաջնությունը:
Ավելի վաղ Բենզեման հանդես էր գալիս «Լիոնում», որի կազմում չորս անգամ նվաճել էր Ֆրանսիայի առաջնությունը, մեկ անգամ՝ երկրի գավաթը եւ երկու անգամ ՝ սուպերգավաթը: