Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Բուխարեստում ընթացող շախմատային արագ և կայծակնային մրցաշարում:
Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը հավաքելով 20-ական միավոր՝ մրցել են թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրացվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը:
Մրցաշարային ֆոնդը կազմում էր 150 հազար ԱՄն դոլար: Այս մասին հայտնում է Արմենպրես լրատվական գործակալությունը։