Ռումինիայում օրերս ընթանում էր մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Գերծանր քաշային կարգում հանդես եկող Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Արփինե Դալալյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտի 234 կգ արդյունքով։
Այս մասին հայտնում է armnoc.am-ը։
Նա երկամարտի 234 կգ արդյունքով առաջ է անցել մնացած 3 մարզուհիներից։
Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ արդյունք , իսկ հրում վարժության ընթացքում՝ 134 կգ։