Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքի հաղորդմամբ, Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթանակ է տարել Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիի նկատմամբ՝ ձեռք բերելով 2020թ Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Ավելի վաղ հայ մարզիկը հաղթանակ էր տարել 4։2 հաշվով թուրք Ջենք Իլդեմիի դեմ գոտեմարտում։