Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում: Այս մասին հայտնում է իտալական «Ռոմա»-ն իր Թվիթերյան պաշտոնական էջում:
Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է: