Այսօր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Էդուարդ
Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար։
Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչը կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզական շտաբում կմնա նաև Գևորգ Ալեքսանյանը։
Նշենք, որ Էդուարդ Սահակյան այս պաշտոնում փոխարինում է Լևոն Ջուլֆալակյանին, ով օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարական էր տվել։