Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի ավագ, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսիի արձանը հավերժացվելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ՝ Լաս Ռոսաս քաղաքի հանդիսությունների դահլիճում: Այս որոշումն ընդունվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Այս մասին հաղորդում է իսպանական Mundo Deportivo-ն։
Արձանը տեղադրվելու է լեգենդար ֆուտբոլիստների ՝ Դի Ստեֆանոյի, Պելեի և Մարադոնայի արձանների կողքին։
Ֆեդերացիան դեռ չի որոշել՝ Մեսիի խաղային կարիերայի ընթացքում կտեղադրվի արձանը, թե դրա ավարտից հետո, ինչպես եղել է մյուս ֆուտբոլիստների դեպքում։